ՀՀ Զինված ուժերը համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում

ՀՀ Զինված ուժերը համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հետևողականորեն ստահոդ, կեղծ տեղեկություններ են տարածում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ: Իրականությանը չհամապատասխանող հերթական սուտը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են ապրիլի 12-ին:

Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվությունը երբեմն նույնիսկ վերածվում է զավեշտի. 2010թ. ապրիլի 8-ի առավոտյան` ժամը 10.06-ին ադրբեջանական 1նյուզ.ազ կայքում հաղորդագրություն է տեղադրվել, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 8-ին` ժամը 10.30-ից 11.00-ն, 10.30-ից 12.30-ը, 21-40-ից 21.55-ը, գնդակոծել են ադրբեջանական դիրքերը):

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Միաժամանակ կոչ ենք անում ադրբեջանական լրատվամիջոցներին զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց և հայ-ադրբեջանական շփման գծում արհեստականորեն չսրել իրավիճակը, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---