12 ապրիլի 2010 - 17:35 AMT
Քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերին կհանձնվի Հայաստանի կրթության նախարարության "Ոսկե հուշամեդալը"

Ապրիլի 13-ին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ» կհանձնի Հայաստանում հյուրընկալվող քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահարոն Չեխանովերին:

Ահարոն Չեխանովերը իսրայելցի աշխարհահռչակ բիոքիմիկոս է, որը բացահայտեց ուբիկվիտինի դերը սպիտակուցների դեգրադացիայում, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2004թ.): Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 1-ին Հայֆայում: 1971թ. ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը, 1974թ. այնտեղ էլ` Հադասսայի հիվանդանոցում բժշկական կրթություն է ստացել: Բիոքիմիայից ատենախոսություն է պաշտպանել 1982 թվականին Հայֆայում` Տեխնոլոգիայի Տեխնիոն իսրայելական ինստիտուտում: Ներկա պահին աշխատում է Տեխնիոնում: