12 ապրիլի 2010 - 18:32 AMT
Քիչ ծախսատար նախակրթական մոդելը մեկնարկում է Հայաստանի մարզերում

Հայաստանի մարզերում մեկնարկել է քիչ ծախսատար նախակրթական մոդելը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: "Սույն մոդելը կիրառելի է այն մարզերում, որտեղ բացակայում են համայնքային մանկապարտեզները կամ էլ կա շենքը, բայց ինքը` մանկապարտեզը չի գործում",- պարզաբանեց նա:

Նախարարության ղեկավարն ավելացրեց, որ այս ծրագիրն ընթացիկ տարում կմեկնարկի Արագածի և Արարատի մարզերում: "Մոտ 30 համայնքներ մրցութային կարգով կկարողանան միանալ այդ մոդելին, ինչը երեխաներին թույլ կտա նախադպրոցական կրթություն ստանալ",- ասաց նա:

Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող "Կրթության որակ և համապատասխանություն" երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի 140 համայնքներում կկիրառվի քիչ ծախսատար նախակրթական մոդելը` հիմնական դպրոցի հիմքի վրա: 2009 թվականին ծրագիրն արդարացրեց իր ակտուալությունը Լոռու և Շիրակի մարզերի 22 համայնքներում: