12 ապրիլի 2010 - 18:38 AMT
Վաշինգտոնում սկսվել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Էրդողանի հետ

Վաշինգտոնում սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ավելի ուշ տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Ապրիլի 11-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Մ.Նահանգներ, որտեղ մասնակցում է միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին: