12 ապրիլի 2010 - 19:22 AMT
Սիրիայում սկսվել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք

Ապրիլի 9-ին Հալեպում կսկսվի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք: “Թեքեյան” մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հայկական Սբ Աստվածամոր եկեղեցում կազմակերպվել էր դասախոսություն, որի ընթացքում ցուցադրվել է “Հայ որբերի աղոթքը” վավերագրական ֆիլմը:

Միջոցառմանը մասնակցել են հայկական համայնքի ներկայացուցիչները և Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը:

Ապրիլի 14-ին հայկական Սբ Աստվածամոր եկեղեցում կբացվի հայկական պատմական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի լուսանկարների ցուցահանդեսը` “Մշակութային ցուցահանդես” խորագրով, իսկ հաջորդ օրը նա դասախոսություն կկարդա, որը վերնագրել է. “Արևմտյան հայության մշակութային կորուստները”:

“Գերմանիկ Վասպուրական” մշակութային միությունը թողարկել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված օրացույց, որում ներկայացված են Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված Հայփոստի թողարկած հուշահամալիրի եւ խաչքարի պատկերներով նամականիշները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: