12 ապրիլի 2010 - 19:35 AMT
Ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկել է “Գրադարանների շաբաթը”, որը տևելու է մինչև ապրիլի 19-ը

Ապրիլի 12-ին Հայաստանում մեկնարկել է “Գրադարանների շաբաթը”, որը նվիրված է քաղաքային և մարզային գրադարաններին: Այն տեղի է ունեցել Օշական գյուղում, որտեղ ծնվել է Մեսրոպ Մաշտոցը:

Միջոցառման նպատակն է` վեր հանել հասարակական գրադարանների հիմնախնդիրները և դրանք ներկայացնել երկրի վարչական մարմիններին, ինչպես նաև գրքերով հարստացնել մարզային գրադարանները:

Միջոցառման կազմակերպիչներն են` Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի գրադարանների ընկերակցությունը:

Արարողությանը մասնակցում էին Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը, արվեստի և գրականության գործիչներ: