12 ապրիլի 2010 - 20:17 AMT
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել

"Ապրիլի 10-ից 11-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր", ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Չախրլը, Նուզգեր, Քարվենդ, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Մարզիլի, Շխլար, Սարջանլու, Գյոյթափա, Կարմիրավան, Շուրաբադ, Յարմջա, Վերին Չայլու և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: "Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է",- ընդգծում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: