Արման Մելիքյան. Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման

Արման Մելիքյան. Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Թուրքիայի վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի հետ ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Երևանի, այնպես էլ` Անկարայի ու Վաշինգտոնի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, եթե հայկական կողմի համար այդ հանդիպումները կարևորվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից, ապա ԱՄՆ-ի ու Թուրքիայի համար` գլոբալ շահերի համատեքստում:

Ըստ Ա.Մելիքյանի, լարվածությունն ամերիկա-թուրքական հարաբերություններում աստիճանաբար կաճի, իսկ այն, որ Անկարան պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները, ԱՄՆ-ի համար լծակ կհանդիսանա Անկարայի հանդեպ ճնշման համար: “Ես հակված չեմ կարծելու, թե արձանագրությունների վավերացման հարցում ինչ-որ առաջընթաց կլինի: Դրա համար նախադրյալներ չկան: Հայ-թուրքական գործընթացը դատապարտված է ձախողման”,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Նա հավելել է, որ հայ-թուրքական երկխոսության ձախողումը բացասական հետևանքներ կունենա, քանի որ դա կնվազեցնի մանևրելու հնարավորությունները Հայաստանի համար:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Ա.Մելիքյանը հայտարարել է, թե չի բացառում, որ այն կարող է լուծվել Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ եռանկյունու ձևաչափում: “Հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցումը մի շարք գլոբալ խնդիրների առնչությամբ` ես չեն բացառում, որ ղարաբաղյան հակամարտությունը սկզբում կարող է լուծվել գլոբալ մակարդակով, հետո արդեն` տարածաշրջանային”,-ասել է Մելիքյանը: նա չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն` ընդգծելով, որ լայնածավալ պատերազմ չի լինի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---