ՊրոԿրեդիտ Բանկը դրամական փոխանցումներ կկատարի Coinstar Money Transfer համակարգով

ՊրոԿրեդիտ Բանկը դրամական փոխանցումներ կկատարի Coinstar Money Transfer համակարգով

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 13-ին կայացած նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, թույլ տվեց "ՊրոԿրեդիտ Բանկ" ՓԲԸ-ին մասնակցել "Coinstar Money Transfer" արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում: այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

Coinstar Money Transfer-ը թույլ է տալիս ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 118 երկրներում և ավելի քան 40 000 սպասարկման կետեր ունի:

"ՊրոԿրեդիտ Բանկ" ՓԲԸ-ն Հայաստանում իր գործունեությունը ծավալել է սկսած 2008 թվականի փետրվարի 5-ից: Հայկական ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ հոլդինգի անդամն է, որը բաղկացած է ողջ աշխարհում գործող 22 ֆինանսական կազմավորումներից:

ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերն են "ՊրոԿրեդիտ հոլդինգ" ԲԸ (ProCredit Holding AG) - 67,5%, ՎԶԵԲ - 16,67% և Kfw - 15,83%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---