13 ապրիլի 2010 - 17:44 AMT
Վաշինգտոնում կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Այս պահի դրությամբ պայմանավորվածություն չկա Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ, սակայն այն բացառել ևս չի կարելի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները գտնվում են Վաշինգտոնում, նրանք մասնակցում են միջուկային անվտանգության հարցերին նվիրված համաժողովին: