Կաննի կինոփառատոնում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը 35 ֆիլմ կներկայացնի

Կաննի կինոփառատոնում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը 35 ֆիլմ կներկայացնի

PanARMENIAN.Net - "Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է",- հաղորդել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը ապրիլի 13-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, մայիսի 12-13-ը Կաննում Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կներկայացնի 8 անիմացիոն, 4 փաստագրական, 12 դեբյուտային և ուսանողական, 3 կարճամետրաժ, 8 լիամետրաժ խաղարկային ֆիլմ:

"Հայաստանի առաջին մասնակցությունը Կաննի կինոփառատոնին, որի արդյունքում անցյալ տարի ներկայացվեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից 2006-2009թթ. ընթացքում նկարահանված ֆիլմեր, դրական էր: Դրա արդյունքում հնարավոր դարձավ հայկական ֆիլմեր ներկայացնել զանազան կինոփառատոններում",- նշեց Գևորգ Գևորգյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---