13 ապրիլի 2010 - 20:06 AMT
Հուլիսին Երևանում տեղի է ունենալու Բոլոնյան գործընթացի աշխատանքային խմբի նիստը

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից գործելու է Բոլոնյան գործընթացի համանախագահների ինստիտուտը: Հայաստանը և Լեհաստանը նախագահելու են 2011-ի երկրորդ կեսում: Նախատեսվում է նույն ժամանակահատվածում Հայաստանում անցկացնել Բոլոնյան գործընթացի աշխատանքային խմբի նիստը:

Այդ մասին ապրիլի 13-ին հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանում “Եվրոպական կրթության հիմնադրամ” ծրագրի պատասխանատու Միլենա Կորոդինիի հետ հանդիպման ժամանակ: