14 ապրիլի 2010 - 11:35 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն զրույց են ունեցել

Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից տված աշխատանքային ճաշի ընթացքում զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: