14 ապրիլի 2010 - 12:00 AMT
Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց չի տվել ադրբեջանական APA գործակալությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց չի տվել ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքերով, APA-ն Ահմեդ Դավութօղլուին խոսքեր է վերագրել, որոնք նա չէր կարող ասել` լինելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար, հաղորդում է Anatolian News Agency-ն:

APA վարկածով ապրիլի 13-ին Ահմեդ Դավութօղլուն գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանին հեռացնելը Հարավային Կովկասում ընթացող գործընթացներից անընդունելի է Թուրքիայի համար, և Ցյուրիխի Արձանագրությունների հիմնական կետերը ադրբեջանական գրավյալ հողերի ազատագրման հարցերն են: