ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը և Թուրքիան գտնվում են կրիտիկական փուլում

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը և Թուրքիան գտնվում են կրիտիկական փուլում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում ընդգրկված կողմերը Հայ-թուրքական արձանագրությունների իրագործման հարցում կրիտիկական փուլում են գտնվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ֆիլիպ Քրոուլին: Նրա խոսքերով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ Բոսնիա և Հերցեգովինայի հարաբերությունները: “Քլինթոն- Դավութօղլու հանդիպոմը շատ դրական էր և տևել է 45 րոպե: Նախատեսված է ևս մեկ հանդիպում չորեքշաբթի` ապրիլի 14-ին”,- ասել է Քրոուլին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---