Թբիլիսիի հայերը 1915 ստորագրություն կհավաքեն` Վրաստանի ղեկավարությանը հասցեագրված ուղերձի տակ14 ապրիլի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական համայնքն այսօր 13:00-ին Թբիլիսիում “Հավլաբար” մետրոյի կայարանի մոտ անցկացնում է ակցիա, որի ընթացում հավաքելու է խորհրդանշական 1915 ստորագրություն` Վրաստանի նախագահին, խորհրդարանին և քաղաքական կուսակցություններին հասցեագրված ուղերձի տակ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ակցիան նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի պատմության ամենաարյունոտ իրադարձությունների` Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին: Վրաստանի հայկական համայնքն արդեն դիմել է վրացական խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով, հաղորդում է apnsy.ge-ն: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |