14 ապրիլի 2010 - 14:16 AMT
Հայաստանի անշարժ գույքի շուկան “բարենպաստ ժամանակների” է սպասում

Այս պահի դրությամբ Հայաստանի անշարժ գույքի շուկան սպասողական վիճակում է և աշխուժացման տեսանելի նշաններ չկան: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հակոբ Բաղդասարյանը: “Գտնում եմ, որ կպահանջվի շուրջ 6 ամիս, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի մարդկանց գիտակցության մեջ, միայն դրանից հետո մենք կկարողանանք կառուցել մեր հետագա ծրագրերը”,-հավելել է նա: Ըստ Բաղդասարյանի, վերջին երեք ամսում նրա ընկերության գործունեության մեջ գործարքների կնքման քանակի նվազման միտում կա:

Իսկ պաշտոնական վիճակագրությունը վկայում է այդ շուկայում գործարքների աճի մասին:Ըստ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի տվյալների, տարվա սկզբից ակտիվացում է գրանցվել Հայաստանի անշարժ գույքի շուկայում` փետրվարին իրականացվել է 13,4 հազար գործարք, ինչը 30,4 տոկոսով ավելի է, քան 2009թ. փետրվարին և 65 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա հունվարին:

Հ.Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկան սպասում է, թե երբ է հաղթահարվելու ճգնաժամն ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, քանի որ պահանջարկի վրա շատ են ազդում այդ երկրներից դրամական փոխանցումները: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2010թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձնաց փոխանցվել է շուրջ 158,2 մլն դոլար, ինչը 6,6 տոկոսով քիչ է, քան 2009թ. նույն ժամանակահատվածում:

Ըստ “Ակցեռնի” նախագահի, բնակարանների պահանջարկը օտարերկրացիների շրջանում նույնպես աճ չի գրանցել, մի փոք ակտիվացել են միայն Իրանի քաղաքացիները:

Անկախ գործարքների ակտիվացումից, ըստ պետկադաստրի տվյալների անշարժ գույքի գները գրեթե չեն փոխվել: 2010թ. փետրվարին հունվարի համեմատ Երևանում 1 քմ բնակտարածքի գինը աճել է 0,2 տոկոսով:

Բաղդասարյանը գտնում է, որ գների կայունությունը բացատրվում է նրանով, որ կառավարության ծրագրերը 2009-2010թթ., որոնցով պետերաշխիքներ տրամադրվեցին կառուցապատողներին և հիպոթեկային շուկային (“Ազգային հիպոթեկային ընկերություն” ՈւՎԿ-ին, “Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին”ծրագրին), թույլ չտվեցին, որ գները նվազեն:

Չնայաժ Հայաստանում ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իր կասկածներին, Բաղդասարյանն ասել է, որ կորպորացիան դրական ակնկալիքներ ունի 2010թ. համար, սակայն տարեվերջից ոչ շուտ: Ընդ որում ընկերությունը դեռևս մտադիր չէ ակտիվանալ շինարարության ոլորտում` սպասելով “բարենպաստ ժամանակների”: