Ապրիլի 28-ին Երևանի Մոսկվայի տանը կբացվի “Աշխարհն առանց պատերազմի” ցուցահանդեսը

Ապրիլի 28-ին Երևանի Մոսկվայի տանը կբացվի “Աշխարհն առանց պատերազմի” ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - “Փետրվարի վերջին երեք քաղաքում` Երևանում, Ստեփանակերտում և Մոսկվայում մենք հայտարարել էինք մրցույթ` “Աշխարհն առանց պատերազմի” թեմայով:

Յուրաքանչյուր քաղաքում ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել են մրցութային առաջին երեք տեղի մրցանակային աշխատանքները: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն ցուցահանդեսում”, - PanARMENIAN.NET-ի թղթակցին հայտնել է Երևանում Մոսկվայի տան մշակութակրթական և հումանիտար ծրագրերի մենեջեր Ռուզաննա Սարգսյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված “Աշխարհն առանց պատերազմի” ցուցահանդեսում կներկայացվի Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի 20 աշակերտների ավելի քան 50 աշխատանք:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---