Ալիկ Սարգսյան. Ղրղզստանի իրադարձություններն անընդունելի են Հայաստանի համար

Ալիկ Սարգսյան. Ղրղզստանի իրադարձություններն անընդունելի են Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ղրղզստանի իրադարձություններն անընդունելի են Հայաստանի համար, քանի որ մեզ համար ընդունելի չէ, որ ինչ-որ ուժեր չճանաչեն ընտրված նախագահին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, ապրիլյան իրադարձություններն այսպես կոչված “գունավոր հեղափոխությունների” և “մեծ քաղաքականության” շարունակությունն են: “Նման իրադարձություններ Հայաստանում լինել չեն կարող: Մենք չունենք նման բողոքավոր զանգված, որը կարող է դիմել թալանի, սպանությունների և այլն: Ի տարբերություն Ղրղզստանի, ՀՀ ոստիկանությունը վերահսկում է իրավիճակը երկրում: “Եթե ինչ-որ մեկի մոտ հեղաշրջման մասին միտք առաջանա, մենք կկասեցնենք այն սաղմնային վիճակում”,-ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ այսպես կոչված “գունավոր հեղափոխությունները” միշտ սկսվում են հասարակական կարգի կոպիտ խախտումից: “Ոստիկանության հիմնական գործառույթը հասարակական կարգի պաշտպանությունն է և պետության կայուն վիճակի պահպանումը: Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում “գունավոր հեղափոխություն” լինի, քանի որ դա ոչ թե ժողովրդավարության դրսևորում է, այլ անարխիա: Մեր ոստիկանությունը պաշտպանում է ժողովրդին, ոչ թե իշխանություններին: Այսօր ընդդիմությունն այն ուժը չունի, որ հեղափոխություն անի ապակայունացման միջոցով: Միևնույն ժամանակ ես ողջունում եմ ընդդիմության պայքարի քաղաքակիրթ մեթոդները”,-ասել է ոստիկանության պետը:

Ապրիլի 6-ին Ղրղզստանում սկսվեցին զանգվածային անկարգություններ, որոնք տևեցին մի քանի օր: Շուրջ 80 մարդ զոհվեց, 1500-ը վիրավորվեցին: Նախագահ Կուրմանբեկ Բակիևը, որն իշխանության էր եկել 2005թ. “կակաչների հեղափոխության” արդյունքում, ստիպված եղավ լքել Բիշքեկը, իսկ ընդդիմությունը ժամանակավոր կառավարություն ձևավորեց, որը կաշխատի 6 ամիս` մինչ Սահմանադրության փոփոխումը: Բակիևը մտադիր չէ հրաժարական տալ: Նոր իշխանությունները նրան վերջնագիր են ներկայացրել` կամ նա երեքշաբթի կվերադառնա Բիշքեկ, կամ նրան կձերբակալեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---