Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում 200 տնկի կտնկեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին՝ “Երկրի օրը” 40-երորդ անգամ նշելու կապակցությամբ, Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում Երտասարդ կենսաբանների ասոցիաիցիան, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, Անանիա Շիրակացու և Քվանտ վարժարանի ուսանողությունը 200 տնկի կտնկեն։ Ծառատունկին կմասնակցեն նաեւ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և մարզիկներ։

Միջոցառման կազմակերպիչներն են՝ “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամը (Հայաստան ծառատունկ ծրագիր), “Երտասարդ կենսաբանների ասոցիացիա” ՀԿ և Երևանի էկոլոգիական տեղեկատվության հասարակական “Օրհուս” կենտրոնները, որոնք Earth Day Network-ի պաշտոնական գործընկերներն են Հայաստանում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---