Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանական լրատվամիջոցներին շատ քիչ պետք է հավատալ

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանական լրատվամիջոցներին շատ քիչ պետք է հավատալ

PanARMENIAN.Net - "Պետքարտուղար Քլինթոնի կողմից միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպված ճաշի ժամանակ ես Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց եմ ունեցել: Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել: Հերքեց",- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն հայտարարել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից:

Նրա խոսքով, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար–բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է` նման հարցազրույց չի տվել: "Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ",- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---