15 ապրիլի 2010 - 11:31 AMT
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին£

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա այլ հրամանագրերով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանին, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությանը կիցª ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Յուրի Մանուկյանին, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում£

Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներքոհիշյալ աշխատակիցներին ՀՀ մեդալներով պարգևատրելու մասին.

“Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով`

Արտյոմ Բաբաջանյանը - ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Միքայել Նազարյանը - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ

Մարտական ծառայության մեդալով`

Սամվել Ավետիսյանը - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Սմբատ Ավեստիսյանը - ՀՀ ոստիկանության Եր&ան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի տեղա¬կալ, ոստիկանության փոխ-գնդապետ

Պավել Խաչիյանը - ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Էդուարդ Կալիյանը - ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Գարեգին Միրզոյանը - ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ

Նորայր Մուրադխանյանը - ՀՀ ոստիկանության անձնագրային & վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հակոբ Մուրադյանը - ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա

Ազատ Սարգսյանը - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր, հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: