15 ապրիլի 2010 - 11:51 AMT
Գյունտեր Գրասը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նոբելյան մրցանակի դափնեկիր, գերմանացի գրող Գյունտեր Գրասը կոչ է արել Թուրքիային ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժղովրդի դեմ գործած հանցագործությունը:

Ելույթ ունենալով Ստամբուլում` Գրասն ասաց, որ ճանաչումը կարող է կարևոր քայլ դառնալ, որը կկատարի Թուրքիան Եվրոպայի հետ միավորման ճանապարհին: “Ե՞րբ կգա այն պահը, որպեսզի 1915-1916թթ. հայերի կոտորածները ճանաչված փաստ դառնան: Հուսով եմ, դա շուտ կլինի”,- ասել է գերմանացի գրողը, հաղորդում է DPA գործակալությունը: