15 ապրիլի 2010 - 11:53 AMT
Սգո արարողություններին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությունը մեկնել է Լեհաստան

Հայաստանի կառավարության նիստը ապրիլի 15-ին սկսվել է լռության րոպեից` ի հիշատակ Սմոլենսկի մերձակայքում զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, նրա տիկնոջ և այդ երկրի պետական գործիչների:

“Հայ ժողովուրդը կիսում է լեհ ժողովրդի վիշտը”,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաև հայտնել է, որ հայկական պատվիրակությունը մեկնել է Լեհաստան սգո արարողություններին մասնակցելու նպատակով: