Հովարդ Բերմանը թուրքական լոբբիին մեղադրում է 252 բանաձևի ձախողման մեջ15 ապրիլի 2010 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին: Նամակում Բերմանը թուրքական լոբբիին մեղադրում է 252 բանաձևը ձախողելու մեջ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականի նամակում ընդգծվում է, որ իր համար անընդունելի են այն կոնգրեսականների փաստարկները, որոնք փորձում են արգելափակել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումը: “Նախագահ Բերմանը քննադատում է թուրքական լոբբիի կողմից ստեղծված յուրաքանչյուր առիթ, որ օգտագործվում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը հետաձգելու, ձախողելու և արգելափակելու համար: Մենք հույս ունենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը կհետևեն Հովարդ Բերմանի օրինակին և ակտիվ աշխատանք կանցկացնեն իրենց գործընկերների հետ, որպեսզի 252 բանաձևն ընդունվի”,- հայտարարել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 “կողմ” և 22 “դեմ” ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |