15 ապրիլի 2010 - 13:09 AMT
ՀՀԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անդառնալի է դարձել, և վավերացվեն Արձանագրությունները, թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Ըստ իս, հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մինչ Արձանագրությունների վավերացումը”,-ասել է Սահակյանը: Ինչ վերաբերում է Արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրությունը ետ կանչելուն, ապա Գ.Սահակյանը գտնում է, որ եթե պահը հասունանա և դա անհրաժեշտ լինի անել, Հայաստանը դա կանի:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն շատ արդյունավետ էր: “Այդ այցը միավորեց ողջ հայությանն ու ես կարծում եմ, որ այժմ մեր ազգը միասնական է, ինչպես երբեք”,-ասել է հայ պատգամավորը: