15 ապրիլի 2010 - 15:56 AMT
Հայրենական մեծ պատերազմի 300 վետերան հնարավորություն կունենա հանգստանալու և վերականգնողական բուժում ստանալու

Հայաստանի կառավարությունը ապրիլի 15-ին որոշում է կայացրել իր պահուստային ֆոնդից լրացուցիչ 36 մլն դրամ հատկացնել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մխիթար Մնացականյանը հաղորդում է, որ լրացուցիչ դրամական միջոցները թույլ կտան Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի առիթով կազմակերպել 300 վետերանների հանգիստն ու վերականգնողական բուժումը: