Հայաստանը կաթ է արտահանելու Ռուսաստան16 ապրիլի 2010 - 11:55 AMT PanARMENIAN.Net - “Ռոսսելխոզնադզորը” թույլատրել է հայկական և ղազախական ձեռնարկությունների կաթի և կաթնամթերքի ներկրումը, իսկ մոնղոլ անասնաբույծները միս են արտահանելու Ռուսաստան: Հայաստանի և Ղազախստանի արտադրանքի ներկրման արգելքը հանվել է ռուսական անասնաբուժական-սանիտարական պահանջներին լիովին բավարարելու ձեռնարկությունների երաշխիքի հիման վրա, հաղորդում է Բիզնես ՖՄ-ը: Բաժինը, որն այս ընկերությունները կարող էին փոխառնել, ռուսական շուկայում այնքան փոքր է, որ ոլորտում ուժերի ընդհանուր տեղաբաշխման վրա Մոնղոլիայի, Ղազախստանի և Հայաստանի ընկերությունների մուտքը ոչ մի կերպ չի ազդի, կարծում է Ռուսաստանում BDO ընկերության գործընկեր Ելենա Խրոմովան: “Եթե Ռուսաստանում կաթի արտադրությունն անցյալ տարի կազմել է 32,5 մլն տոննա, ապա Հայաստանում այդ թիվը 200 հազար տոննա է”,- նշել է Խրոմովան: Նա համոզված է, որ ռուսական կաթ արտադրող ընկերությունների համար լուրջ մրցակից են Բելառուսը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը և Հարավային Ամերիկան, ինչպես նաև Ավստրալիան: Միևնույն ժամանակ, Ռոսսելխոզնադզորն արգելել է արտասահմանյան 15 ընկերություննների մսի ներկրումն այն պատճառով, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են վնասակար և արգելված նյութեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |