16 ապրիլի 2010 - 12:24 AMT
“Ազգային գրադարանային շաբաթին” կմիանա նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը

Ապրիլի 12-19-ը Հայաստանում հայտարարված “Ազգային գրադարանային շաբաթին” իր նվիրատվություններով կմիանա նաեւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը որպես Հայաստանի համայնքային գրադարաններին գրքերի նվիրատվության նախաձեռնող։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր գործակալությունները, հիմնադրամներն ու ծրագրերը մասնակցում են գրքահավաքին ու նվիրում գրքեր համայնքային գրադարաններին:

Ըստ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, նախաձեռնությունը նվիրված է նաեւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրվան, որ նշվում է ապրիլի 23 –ին։