Բակո Սահակյան. Ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրները լուծելու անհրաժեշտ ներուժ ունի

Բակո Սահակյան. Ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանությունն իր առջեւ դրված խնդիրները լուծելու անհրաժեշտ ներուժ ունի

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության աշխատակիցների մասնագիտական տոնի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

“Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ: Գլուխ եմ խոնարհում համակարգի այն աշխատողների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավերժ փառք ու պատիվ նրանց”:

Այնուհետեւ ուղերձու Բակո Սահակյանն ընդգծել է ոստիկանի աշխատանքի չափազանց բարդ ու պատասխանատու լինելն ու դրանով ժողովրդի հանգիստ ու անվտանգ առօրյայի պայմանավորված լինելը։

“Քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, հանցավորության դեմ պայքարը այն խնդիրներն են, որոնց իրականացումը համակարգի յուրաքանչյուր աշխատակցից պահանջում է ամենօրյա քրտնաջան ու աչալուրջ աշխատանք, բարձր մասնագիտական պատրաստվածություն, քաղաքացիական կեցվածք ու մարդկային որակներ: Ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ այս խնդիրները հաջողությամբ լուծելու համար:

Արցախի Հանրապետության իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոստիկանների սոցիալական եւ աշխատանքային պայմանները բարելավելու, տեխնիկական վերազինումը արդիականացնելու, ծառայությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ”, - ասված է ուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---