16 ապրիլի 2010 - 18:50 AMT
ԵՊԼՀ-ում կգործի վրացերեն լեզվի ամբիոն

100 հայ և 100 վրացի ուսանողների ուսումը, որոնք քննություններից բարձր միավորներ են հավաքել, վճարելու է պետությունը

Առաջին անգամ Հայաստանի և Վրաստանի պատմության մեջ Երևանի լեզվաբանական համալսարանում բացվելու է վրացերենի ամբիոն: Քարթվելագիտության ամբիոն բացելու մասին որոշումն ընդունվել էր երկու երկրների կրթության նախարարների` Դմիտրի Շաշկինի և Արմեն Աշոտյանի կողմից ապրիլի 16-ին Թբիլիսիում:

Կողմերը քննարկել նաև կրթության, նոր ուսումնական ծրագրերի ոլորտում համագործակցության հեռանկարները, որոնք շահավետ պայմաններ են առաջարկում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բուհ ընդունվելու համար:

Նույն աղբյուրի տվյալներով, 2010-ին Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացական բուհեր են ընդունվելու ընդհանուր քննության հիման վրա: Դիմորդներն ընդունվելիս անցնելու են վրացերեն լեզվի մեկամյա դասընթաց, ինչը թույլ կտա հետագայում ուսումը շարունակել վրացերենով: 100 հայ և 100 վրացի ուսանողների ուսումը , որոնք քննություններից բարձր միավորներ են հավաքել, վճարելու է պետությունը: