ԱՄՆ ևս 2 սենատոր սատարում են Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին

ԱՄՆ ևս 2 սենատոր սատարում են Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին

PanARMENIAN.Net - Սենատորներ Ֆրանկ Լոտենբերգն (Նյու Ջերսի) ու Էմի Կլոբուշարը (Միննեսոտա) միացել են ԱՄՆ Սենտաի Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևի աջակցման խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի մոտենալու հետ, ավելանում է բանաձևին սատարողների թիվը:

316 բանաձևը ներկայացրել է Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: Ներկայումս բանաձևը գտնվում է Սենատի արտաքին գործերի կոմիտեում:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 ՙկողմ՚ եւ 22 ՙդեմ՚ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Սենատոր Բ.Բոքսերը ևս նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---