18 ապրիլի 2010 - 16:33 AMT
ՀՀ Ազգային ժողովի նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՈՒ Բանգոյին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ ՈՒ Բանգոյին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. "Խորը կսկիծով տեղեկացանք Չինաստանի Ցինխայ գավառում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունն ու մխիթարական խոսքը` զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Վստահ եմ, որ Չինաստանի ժողովուրդը ուժ և հաստատակամություն կգտնի` վերականգնելու տարերային աղետի հասցրած վնասները և արագորեն վերացնելու դրա հետևանքները", հաղորդում է ՀՀ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: