Ապրիլի 22-24-ը Սան-Պաուլուում տեղի կունենա "Ցեղասպանության նախատիպը մեր օրերում" միջազգային խորհրդաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեց Zoryan Institute-ի տնօրեն Ջորջ Շիրինյանը:
Zoryan Institute-ը խորհրդաժողովի կազմակերպիչներից մեկն է: "Նման խորհրդաժողովի անցկացումը լավ հնարավորություն է ոչ միայն պատմական իրադարձությունների տարելիցը նշելու, այլև տեղեկացվածությունը բարձրացնելու համար այնպիսի սարսափելի երևույթի մասին, ինչպիսին ցեղասպանությունն է",- ասաց Ջորջ Շիրինյանը:
Նրա խոսքով, Բրազիլիան առաջին պետություններից մեկն էր, որը ստորագրեց ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան ու վավերացրեց այն 1952 թվականին: Բացի դրանից, Սան-Պաուլու նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: