Լեհաստանում ընթանում է նախագահ Լեխ Կաչինսկու թաղման արարողությունը

PanARMENIAN.Net - Կրակովում ընթանում է ավելի քան մեկ շաբաթ առաջ Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհված նախագահ Լեխ Կաչինսկու և նրա տիկնոջ` Մարիայի թաղման պետական արարողությունը:

Կրակովի Սուրբ Մարիամի բազիլիկայում սգո պատարագից հետո Լեխ և Մարիա Կաչինսկիները կթաղվեն Վավել ամրոցում, որտեղ թաղված են նաև լեհ թագավորների ու ականավոր քաղաքական գործիչների աճյունները:

Կրակովի փողոցներում հազարավոր մարդիկ են հավաքվել:

Շատ քաղաքական առաջնորդներ, այդ թվում` ԱՄՆ նախագահը, Գերմանիայի կանցլերը, Կանադայի վարչապետը, չկարողացան ժամանել թաղման արարողությանը Իսլանդիայում հրաբխի ժայթքման արդյունքում Եվրոպայով թռիչքների արգելման պատճառով, հաղորդում է Ազատություն Ռադիոկայանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---