19 ապրիլի 2010 - 11:56 AMT
Ուրուգվայի պետական դպրոցներում 6-րդ դասարանցիներին պատմելու են Հայոց ցեղասպանության մասին

Ուրուգվայի պետական դպրոցներում նոր ուսումնական տարում 6-րդ դասարանի աշակերտներին Հոլոքոսթից բացի պատմելու են նաև Հայոց ցեղասպանության մասին:

Ծրագրի նախաձեռնողն է Ուրուգվայի զբոսաշրջության փոխնախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, որն անցյալ տարի հանդես էր եկել համապատասխան առաջարկով:

“Հայերիս համար շատ կարևոր է, որպեսզի ուրուգվայցիների երիտասարդ սերունդը իմանա ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Միայն Ցեղասպանության ճանաչումով կարելի է կանխարգելել դրա կրկնությունը”,- ասել է Լիլիան Քեշիշյանը “Կոմիտաս” ռադիոժամին տված հարցազրույցում (Մոնտեվիդեո):

Նա նաև հաղորդել է, որ պատրաստվում է նմանատիպ ծրագրի դասավանդման առաջարկով հանդես գալ երկրի ավագ դպրոցների համար` հատուկ կազմված դասագրքերով: