19 ապրիլի 2010 - 15:18 AMT
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրին

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ն տրամադրում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկով,- «Մենք շատ ուրախ ենք միանալ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը և աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել սեփական բնակարան: ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ կամսնակցի նմանատիպ ծրագրերին, քանի որ մենք վստահ ենք, որ այսպիսով մենք մեր ավանդը կներդնենք երկրի տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական պայմանների բարելավման մեջ:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ ստանալու համար կարող են դիմել այն ընտանիքները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները` • Ամուսիններից առնվազն մեկը ՀՀ 18-30 տարեկան քաղաքացի է; • Ամուսինների տարիքային գումարը չի գերազանցում 60 տարին; • Միաժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 տարին; • Երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարին:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով տարեկան 9.5-10℅ տոկոսադրույքով, որից 2℅-ը սուբսիդավորում է պետությունը: Այսինքն , վարկառուն հիփոթեքային վարկը ձեռք է բերում 7,5-8℅-ով: Վարկի մարման ժամկետը առաքվելագույնը 20 տարի է, բնակարանի առավելագույնը գինը 16 մլն. ՀՀ դրամ, իսկ կանխավճարը` բնակարանի արժեքի 30℅-ից սկսած: