11 հունիսի 2003 - 23:22 AMT
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի բացառել Հայաստանի նորընտիր Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում իր ընտրվելու հավանականությունը: Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին մանդատների հանձնման արարողության ժամանակ, այդ հարցը կորոշվի վաղը նորընտիր խորհրդարանի առաջին նիստում: Ա.Բաղդասարյանի խոսքերով, խորհրդարանի ղեկավարության կազմում կընդգրկվեն քաղաքական համաձայնության մասին հուշագիր ստորագրած երեք կուսակցությունների ներկայացուցիչները: Այսպես, փոխխոսնակների պաշտոնները կզբաղեցնեն Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ Հայ հեղափոխական Դաշնակցության առաջնորդներից` Վահան Հովհաննիսյանը: Ա.Բաղդասարյանը հաղորդել է նաեւ, որ խորհրդարանական վեց մշտական հանձնաժողովներից «Օրինաց երկիրը» կստանա պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների նախագահների պաշտոնները: ՀՀԿ-ն կզբաղեցնի երկու հանձնաժողովների նախագահների պաշտոնները` գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության, ինչպես նաեւ ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը կստանա արատքին կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: