19 ապրիլի 2010 - 16:11 AMT
Վահան Հովհաննիսյան. Նույնիսկ երկու շրջանները վերադարձնելն, անընդունելի է Հայաստանի համար

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն երբեք չի հեռացել մեծ քաղաքականությունից, հետևաբար, քաղաքականություն վերադառնալու մասին հարցը սխալ է: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահի հնարավոր վերադարձը քաղաքականություն: Ըստ նրա, հարցը կարող է վերաբերել Քոչարյանի վերադարձին պետկառավարման համակարգ: Ընդ որում, նա նշել է, որ չի կարծում, թե օրակարգում նման հարց կա: “Այդ ե՞րբ է Քոչարյանը հեռացել քաղաքականությունից, որ նրա վերադառնալու հարցն այդքան ուրախացնում կամ մտահոգում է որոշ քաղաքական ուժերի”,-ասել է Հովհաննիսյանը: Անդրադառնալով ՀՅԴ-ի դիրքորոշմանն այդ հարցում` Հովհաննիսյանն ասել է, որ այդ հարցը չկա կուսակցության օրակարգում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Հովհաննիսյանն ասել է, որ նույնիսկ երկու շրջանները վերադարձնելն, անընդունելի է Հայաստանի համար: “Սկզբունքային տեսակետից, նշանակություն չունի, թե քանի կիլոմետր կամ մետր ես դու զիջում, եթե դա միակողմանի զիջում է”,-ասել է Հովհաննիսյանը` հավելելով, որ որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը”: