19 ապրիլի 2010 - 16:30 AMT
Հանրապետական զորակոչային հանձնաժողովը կքննարկի 2010թ.-ի զորակոչի խնդիրները

Ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում կամփոփվեն 2009թ.-ի աշնանային զորակոչի արդյունքները և կքննարկվեն 2010թ.-ի զորակոչի խնդիրները, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: