19 ապրիլի 2010 - 18:33 AMT
Երևանում դրամական գրանշանների պատմությանը նվիրված դասախոսություն կկայանա

Ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանում դրամական գրանշանների պատմությանը նվիրված դասախոսություն կկայանա: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հետազոտական ռեսուրսային կովկասյան կենտրոնից (ՀՌԿԿ), դասախոսության ժամանակ կներկայացվի հայկական դրամի, ամերիկյան դոլարի ու եվրոյի գրանշանների ստեղծման պատմությունը:

Դասախոսությունը կազմակերպել է CRRC-Armenia-ն ԵՊՀ հաշվապահական հաշվառման և ֆինանսների ամբիոնի հետ համատեղ: Կվարի հայկական դրամի գրանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանը:

CRRC-ը Նյու-Յորքի "Եվրասիա" հիմնադրամի և Կարնեգի Ընկերության ծրագիրն է, որը հիմնադրվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում: Կենտոնը կոչված է ապահովելու բարձրորակ հետազոտական ռեսուրսների հասանելիությունը, զարգացնելու հետազոտական հնարավորությունները և երկխոսությունը գիտական-հասարակական հետազոտությունների մասնագետների ու քաղաքական գործիչների միջև երկխոսությունը: