Հայաստանում ավելի քան 50 հազ. մարդ Facebook սոցիալական ցանցից են օգտվում

PanARMENIAN.Net - Հայաստանում ավելի քան 50 680 մարդ Facebook սոցիալական ցանցից են օգտվում: Facebook-ի կողմից իր գովադզատուներին տրամադրված տվյալների համաձայն, 22 220 օգտվողներ արական սեռին են պատկանում, 26 500-ը` իգական: Facebook-ից Հայաստանում օգտվողներից 39 400-ը 20 տարեկանից բարձր են:

Alexa.com վարկանիշային համակարգի վիճակագրության համաձայն, Facebook.com ամերիկյան սոցիալական ցանցը Հայաստանում ամենաշատ այցելվող սոցիալական ցանցերի շարքում երկրորդն է: Այսօր Facebook-ում իրենց էջն ունեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպանատները: Մինչդեռ Հայաստանում Odnoklassniki.ru ռուսական սոցիալական ցանցից օգտվողների թիվը գերազանցում է 300 000-ը, իսկ մեկ այլ ռուսական սոցիալական ցանցից` Vkontakte.ru-ից օգտվում են 155 083 մարդ:

Ամբողջ աշխարհում Facebook.com-ից օգտվում են ավելի քան 400 միլիոն մարդ, որոնց 70%-ը ԱՄՆ սահմաններից դուրս են բնակվում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---