19 ապրիլի 2010 - 18:54 AMT
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում "Հիշողության պուրակ" կստեղծվի

Ապրիլի 22-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում "Հիշողության պուրակ" կստեղծվի:

"Հիշողության պուրակի" ստեղծման նախաձեռնողներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել- ՄՏՍ ընկերությունը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

"Հիշողության պուրակի" ստեղծման համար Արևմտյան Հայաստանից բերվել են 95-ից ավելի տնկիներ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տնկելու նպատակով: