Վանաձորում մեկնարկել է “Կանաչ դպրոց” նախագիծը

Վանաձորում մեկնարկել է “Կանաչ դպրոց” նախագիծը

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում է «Կանաչ Սերունդ 2010» քարոզարշավը, հաղոդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը PanARMENIAN.Net ին:

Ապրիլի 17-ին Վանաձորի Հայք հրապարակում մեկնարկել է «Կանաչ Դպրոցե ծրագիրը: Այն իր շուրջը կհամախմբի բազմաթիվ դպրոցականների` նրանց հնարավորություն ընձեռելով դրսևորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից և նախաձեռնող սերունդ: Մինչև հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր և օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից և կհանձնեն «Արևորդիե էկո-ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ` դպրոցի հարակից տարածքը կանաչապատելու համար:

Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարբեր մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիս ամսին: Հիմնադրամը հույս ունի «Կանաչ Դպրոցըե դարձնել շարունակական ծրագիր` Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին ևս մասնակցության հնարավորություն ընձեռելով:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ներկայացրել է «Կանաչ սերունդե քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը` նախադեպը չունեցող «Կանաչ Ավտոբուսե ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինքնատիպ շարժական կինոթատրոն-գրադարան. էկոկրթությանն առնչվող հարուստ գրականությամբ համալրված այս ավտոբուսը մայիս-հուլիս ամիսներին կշրջի Հայաստանի մարզերում` հասանելի դարձնելով ողջ գրադարանը անգամ ամենահեռավոր մարզերի բնակչությանը:

Յուրաքանչյուր մարզում ավտոբուս-գրադարանի անձնակազմը կկայանի երեք օր` ցուցադրելով նաև բնապահպանական ֆիլմեր, ինչպես նաև տեղի բնակչության հետ կկազմակերպվեն բնապահպանական տարբեր թեմաներով քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ: Ծրագրին աջակցում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Գերմանական տեխնիկական համագործակցության ծրագիրը (GTZ):

Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվ. գեղարվեստի դպրոցի սաներն օրվա ընթացքում նկարազարդեցին «Կանաչ Ավտոբուսըե: Միջոցառմանը միացան «Իմ երազանքների քաղաքըե նկարչական մրցույթի հաղթող երիտասարդները, Դիլիջանի, Երևանի «Արևորդիե էկո-ակումբների սաներ՝ կենդանիների դիմակահանդեսային հագուստներով, որոնք պատրաստված էին թափոններից:

Միջոցառման բացման արարողությանը պաշտոնական խոսքով հանդես եկան Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը, Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Միջոցառմանը մասնակցեցին «Հորովելե և «Կարինե պարային համույթները: Հայքի հրապարակում տեղադրված էր պլաստիկե թափոններից պատրաստված երկու քանդակ՝ երկու մետր բարձրությամբ և չորս մետր երկարությամբ բեզոարյան այծ և հովազ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---