20 ապրիլի 2010 - 11:41 AMT
Կանադայի հայկական երիտասարդական կազմակերպությունները երթ կանցկացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ, Կանադայի հայկական երիտասարդական կազմակերպությունները երթ կանցկացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը կսկսվի ապրիլի 21-ին առավոտյան ժամը 9:00-ին Մոնրեալի Ֆիլիպս հրապարակում և ապրիլի 24-ին կավարտվի Օտտավայում`խորհրդարանի շենքի մոտ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կանադայի Հայ դատի հանձնախմբում: