20 ապրիլի 2010 - 11:59 AMT
Հայաստանի տաղավարը ԷՔՍՊՈ-2010-ում հնարավորություն կտա յուրաքանչյուրին մասնակցել Աշխարհի քաղաքի ստեղծմանը

Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի տաղավարը ԷՔՍՊՈ-2010-ում, որն իրենից ներկայացնում է Աշխարհի քաղաքի մոդելը, հնարավորություն կտա յուրաքանչյուրին մասնակցել նրա ստեղծմանը: “Մեր պատկերացմամբ, ապագայի քաղաքը մի տարածք է քաղաքակրթությունների և մաշկույթների զարգացման համար, որտեղ կլինեն աշխարհի ազգային թաղամասերը”,-ասել է նա:

Ըստ նրա, հայկական տաղավարի եզակիությունը հենց նրանում է, որ Շանհայում կծնվի Աշխարհի քաղաքը, ցուցահանդեսի ընթացքում:

Ինչպես ասել է Ա.Սարգսյանը, երկրի ղեկավարությունը ստեղծեց բոլոր պայմանները Հայաստանի հաջող մասնակցության համար: Սեպտեմբերի 21-ին ցուցահանդեսում կնշվի որպես Հայաստանի Ազգային օր: Դա կլինի իրադարձություններով հագեցած և հայկական հյուրասիրությամբ աչքի ընկնող տոն: Լավագույն հայկական համույթները կներկայացնեն ժողովրդական ստեղծագործության նմուշներ, կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ: Շանհայ քաղաքում տեղի կունենա “Հայաստան` արարման արվեստ” ակցիան:

Ըստ նրա, ցուցահանդեսում “Ծիրանի այգի” հատվածում այցելուները կկարողանան տեսնել, թե ինչպես է ծաղկում ծիրանի ծառը,զմայլվել դուդուկի հնչյուններով և փորձել հայկական ծիրանը: “Ոսկի և մետաքս” ցուցադրությունը կպատմի Հայաստանի ու Չինաստանի պատմական առևտրային կապերի մասին, հյուրերը կկարողանան ծանոթանալ նաև հայ ոսկերիչների արվեստին:

“Վստահ եմ, որ ցուցահանդեսում ներկայացված գիտատեխնիկական նվաճումների կայնքի կոչումը կմոտեցնի մեզ մեր ընդհանուր երազանքին` Աշխարհի քաղաքի ստեղծմանը”,-ասել է հայ դիվանագետը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: