20 ապրիլի 2010 - 13:48 AMT
Հայաստանում հրաբուխների ակտիվացման հավանականությունը փոքր է

Հայաստանում հրաբուխների ակտիվացման հավանականությունը փոքր է, սակայն անտեսել այն չի կարելի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է երկրաբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Մելիքսեթյանը:

“Վերջին տարում Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի առաջիկա կառուցման կապակցությամբ, Հայաստանի երկրաբանական ինստիտուտի հրաբխագիտության լաբորատորիան, լավագույն օտարերկրյա փորձագետների հետ համատեղ ակտիվորեն զբաղվում է Հայաստանում սեյսմիկ և հրաբխային վտանգների ուսումնասիրությամբ”,-հավելել է նա:

Ըստ Մելիքսեթյանի, Հայաստանում պոտենցիալ ակտիվ են համարվում այն հրաբուխները, որոնք ժայթքել են վերջին 10 000 տարում, դրանք են` Փորակը Վարդենիսում, Քարքարը, Սմբատասարը, Նազելին Սյունիքում, Վայոց սարը Վայքում: