20 ապրիլի 2010 - 15:35 AMT
“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն մեծ հույսեր է կապում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հետ

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի համար եկամուտի հիմնական աղբյուրը հաջորդ տարում լինելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, լրագրողներին ապրիլի 20-ին հայտարարել է ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վագահն Առաքելյանը Երևանում մեկնարկած Եվրոպական գործարար կոնգեսի (ԵԳԿ) շրջանակներում: “Հրազդան-5-ի հետ մենք կապում ենք մեր շահույթը, քանի որ գազի սպառման ոլորտում մենք ծավալների մեծացում չենք սպասում, և, բնականաբար, եկամուտների ավելացում չի լինի”,- ասել է նա:

Նրա խոսքերով, ճգնաժամն ազդել է ընկերության գործունեության վրա նույն չափով, որքան այս ոլորտի մյուս ընկերությունների վրա: “Գազի սպառումը կտրուկ նվազել է, իսկ ծախսերը ստիպված ենք իրականացնել նախկին մակարդակում, որի պատճառով շահույթը կրճատվել է”,- ավելացրել է Վ. Առաքելյանը:

Ինչ վերաբերվում է ներդրումային ծրագրերին, ապա դրա հետ կապված Առաքելյանն ասաց, որ այսօր ընկերությունը լրացուցիչ ներդրումների կարիք չունի էներգետիկական ծրագրերն ավարտելու համար, իսկ այդ ծրագրերի աղբյուրներն արդեն հայտնի են: Նա նաև ավելացրեց, որ ստեղծված պայմաններում անհնար է խոսել 2010-2011թթ. IPO կազմակերպելու մասին, “քանի որ դա կապված է մի քանի շուկաների իրադրության հետ, որոնք այսօր դեռ պատրաստ չեն”:

Ապրիլի 20-ին Երևանում իր աշխատանքն է սկսել Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի և ֆինանսների գծով կոմիտեի նիստը` “Էներգետիկ ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ թեմայով”:

ԵԳԿ Կոմիետի աշխատանքներին մասնակցում են գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում` “Գազպրոմ” ՓԲԸ, Overgas, “Գազֆոնդ”, “ՆԻԻգազէկոնոմիկա”, “Զապսիբգազ” ՓԲԸ, “Բելգազպրոմբանկ” ԲԲԸ, NGCC, Calyon Rusbank, BNP PARIBAS, Siemens IT Solutions and Services, Deutsche Bank, Comerzbank, Ingbank, Comita, KPMG, BDO, UBS, SIGESSE s.a., PricewaterhouseCoopers և այլ կազմակերպություններ: