20 ապրիլի 2010 - 21:44 AMT
Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ընդունել է մերձքաղաքային “Գորկի” նստավայրում

Դմիտրի Մեդվեդևը “Գորկի” մերձքաղաքային նստավայրում ընդունել է Սերժ Սարգսյանին: “Հարգելի Սերժ Ազատի, սրտանց ողջունում եմ Ձեզ: Հայաստանի հետ մեր մշտական շփման շրջանակներում այսօր հանդիպում ենք, որպեսզի քննարկենք տիրող ընթացիկ իրավիճակը, երկկողմանի հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրները: Այն, որ մենք այս ամենը նախանձելի հաճախականությամբ, պարբերաբար ենք անում, կարծում եմ, կարևոր է, որպեսզի մեր երկրների միջև միշտ լինի վստահության ու փոխըմբռնման այն բարձր մակարդակը, որը գոյություն ունի: Եվ ռազմավարական գործընկերության այն ոգին, որը միշտ մեզ զանազանել է, հուսով եմ, կզանազանի մեր պետությունները”, - ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին` հրավերի և օրակարգի հարցերի արդյունավետ քննարկման հնարավորություն ընձեռելու համար: