21 ապրիլի 2010 - 14:12 AMT
Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հաղթել է Transform 2010 մրցույթում

2010 թ. մարտին Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի մարկեթինգի և հաղորդակցության կազմը ստացել է ոսկի և արծաթ Communicate ամսագրի Transform 2010 մրցանակաբաշխության ընթացքում, որը պարգևատրում է ապրանքանիշի լավագույն փոփոխություն, ապրանքանիշի փոխակերպում և ապրանքանիշի համբավի դրական փոփոխություն ունեցած ընկերություններին, ասվում է PanARMENIAN.Net-ին ուղարկած Grant Thornton Amyot-ի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը աուդիտորական և խորհրդատվական անկախ ընկերություններ միավորող խոշորագույն կազմակերպություններից մեկն է: Այս ընկերությունները տրամադրում են աուդիտորական ծառայություններ, հարկային և մասնագիտական խորհրդատվություն մասնավոր և հանրային ոլորտի ընկերություններին: Ավելի քան 2,600 բաժնետերեր մատուցում են հաճախորդներին համապատասխան բարձրորակ ծառայություններ աշխարհի 100-ից ավելի երկրներում: Գրանթ Թորնթոնի ապրանքանիշը ենթարկվել է փոփոխության 2008 թ.: Ըստ ողջ աշխարհի Գրանթ Թորնթոնի մարկեթինգի մասնագետների և տնօրեն բաժնետերերի 85 տոկոսի, այժմ նոր ապրանքանիշն ավելի ճանաչելի է, քան նախկինը: 81տոկոսը կարծում է, որ բրենդը տարորոշում է կազմակերպությունը այդ ոլորտի այլ կազմակերպություններից: 97տոկոսը զգում է, որ նոր ապրանքանիշն ավելացնում է իրենց բիզնեսի արժևորումը: Communicate-ի խմբագիր Էնդրյու Թոմասը ասաց. «Մրցանակաբաշխության շուրջ պտտվող աղմուկը ցույց է տալիս, թե որքան կարևոր է, որ մենք գնահատում և ճանաչում ենք ապրանքանիշի փոփոխության պրակտիկան: Կազմակերպության համբավի անբաժանելի մաս կազմող ապրանքանիշի հետ ճանաչման արժանի են պրոֆեսիոնալները, ովքեր հաճախ հասնում են հրաշալի արդյունքների”: